Որո՞նք են ամորձու քաղցկեղի նախազգուշացնող նշանները

2024/03/14

Շատ կարևոր է ամորձու քաղցկեղի նախազգուշացնող նշանների մասին տեղեկացվածությունը։ Ստորև այդ ախտանշաններն են։

 

  1. Ամորձու գոյացություն։ Ամորձու շրջանում գոյացության շոշափումը քաղցկեղի ամենատարածված նշանն է:
  2. Ամորձու ցավ կամ դիսկոմֆորտ։ Հնարավոր է այս ախտանշանը լինի տարբեր արտահայտվածության։
  3. Ամորձու չափի կամ ձևի փոփոխություն։ Պետք է ուշադրություն դարձնել ամորձիների չափի կամ ձևի ցանկացած նկատելի փոփոխությանը։
  4. Ծանրության զգացողություն։ Որոշ տղամարդկանց մոտ նկատվում է ամորձու ծանրության զգացողություն:
  5. Աճուկային ցավեր։ Որովայնի ստորին հատվածում կամ աճուկային շոջանում ցավերը նույնպես կարող է լինել ամորձու քաղցկեղի քիչ հանդիպող նշաններից։

Ամորձու քաղցկեղի վաղ ախտորոշումը շատ կարևոր է բուժման և ապրելիության համար։ Այդ նպատակով տղամարդիկ պետք է կանոնավոր կերպով կատարեն ամորձիների ինքնազննում, որն իրականացվում է հետևյալ կերպ․

  1. կանգնել հայելու առաջ, ստուգել ամորձապարկի ուռածության կամ շեղումների առկայությունը,
  2. շոշափել յուրաքանչյուր ամորձին՝ բթամատի և մատների միջև, զգալ նրա չափի կամ ձևի փոփոխությունը, ինչպես նաև կարծր գոյացության առկայությունը,
  3. ուշադրություն դարձնել ամորձապարկի և ամորձիների շրջանում ցավի կամ դիսկոմֆորտի վրա:


Ինքնազննման ժամանակ նկարագրված նախազգուշացնող նշաններից որևէ մեկի առկայության դեպքում հարկավոր է դիմել ուրոլոգիական խորհրդատվության։